Սահակաշվիլին Ռուսասատանին խուրհուրդ է տվել` նմանվել Թուրքիային
Նոյեմբեր 9, 2009թ. 10:00
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի իշխանություններին խորհուրդ է տվել օրինակ վերցնել Թուրքիայից։ Նրա խոսքերով՝ Թուրքիան, ինչպես և Ռուսաստանը դարեր շարունակ բարեկամ երկիր չի հանդիսացել, սակայն այսօր Թուրքիան Վրաստանի իսկական բարեկամն է. «Եթե Ռուսաստանն էլ է ուզում լինել այնչափ ժամանակակից և առաջադեմ, ինչպիսին ներկայումս Թուրքիան է , կարծում եմ, որ պետք է օրինակ կվերցնի Թուրքիայից»,- ասել է Սահակաշվիլին։
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը փորձում է վերաձևել Վրաստանի և Ռուսաստանի միջև` «Աստծո կողմից նվիրաբերված» սահմանը։ Մինչդեռ Թուրքիան, որպես իսկական բարեկամ, իրենց համար բնակելի տներ է կառուցում Թբիլիսյում:
ArmAr.am












