Գլխավոր » Լրահոս

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնե. «Միացյալ նահանգները պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը»

Օգոստոս 22, 2009թ. 14:14

«Ես վստահ եմ, որ Ամերիկայի Միացյալ նահանգները պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Այդ մասին Armenian Reporter թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին օժանդակող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն: ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ներկայացնող կոնգրեսականի կարծիքով` Լեռնային Ղարաբաղն ունի անկախ պետություն կոչվելու բոլոր իրավունքները, և «ձեզ մնում է միայն անել ամեն ինչ, որպեսզի պետքարտուղարությունը փոխի իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»:

Ֆրենկ Փալոնեն ասել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պետք է հասկանա, որ ԽՍՀՄ օրենքների համաձայն, Լեռնային Ղարաբաղն ուներ սեփական կառավարություն և հանրաքվե անցկացնելու ու անկախ պետություն դառնալու իրավունք, ինչը և տեղի ունեցավ: «Այս հարթությունում Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ԽՍՀՄ ժառանգորդ պետություն և ոչնչով չի տարբերվում Հայաստանից և Ռուսաստանից», – նշել է Փալոնեն:
armarlur.com


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`