Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Փարիզում Դավութօղլուին հասկացրել են, որ Անկարան պետք է մոռանա ԵՄ անդամակցության մասին

Նոյեմբեր 9, 2009թ. 13:05

Es-AnkaraՆոյեմբերի 10-ին Թուրքիայի մեջլիսը քննարկելու է երկրում սպասվող Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը:

Արդեն հայտնի է դարձել, որ այն կիրականացվի երկու ուղղությամբ. Թուրքիայի մեջլիսը նախ  կոչով կդիմի  քուրդ զինյալներին` պահանջելով` հանձնվել, ապա կհայտարարի` երկրի ժողովրդավարությանն ուղղված գործընթացի  արագացման մասին:

Առաջնային կետերից է քրդական լեզվի կիրառման թույլտվությունը: Այսինքն`տեղանուները, որոնք նախկինում քրդական անվանում են ունեցել, կրկին կվերանվանվեն հին քրդական անվանումներով: Քրդերին կթույլատրվի իրենց երեխաներին կոչել քրդական անուններով, բանտերից կհանվի քրդերնով չխոսելու արգելքը: Ղուրանը ևս կհրատարակվի քրդերենով:

Թուրքիայի ԲՈՒՀ-երում փոփոխություններ են կատարվելու, որոնք հնարավորություն կտանւ բացել քրդերեն լեզվի և նրա բառբառների ուսումնասիրման ինստիտուտներ, իսկ քրդերենը դասավանդվելու է որպես ֆակուլտատիվ առարկա:

Որոշակի բարեփոխումներ է սպասվում նաև հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչի շնորհիվ մասնավոր հեռուստաալիքներին թույլ կտրվի իրենց եթերով, առանց ժամանակի սահմանափակման, ցուցադրել  քրդերենով հաղորդումներ և գովազդներ: Վերանայվելու է նաև օրենքը որը արգելում է այլ լեզուներով քաղաքական կուսակցություններին քաոզարշավ իրակնացնել:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կառավարությունը  վճռական է տրամադրված և պատրաստվում է լուրջ զիջումների գնալ: Սակայն դա չի նշանակում, որ իրենք կհամակերպվեն  Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների ներկայության հետ. «Քրդական հարցը դեռ օրակարգում է»,- հայտարել է թուրքիայի վարչապետը: Միաժամանակ ակնարկելով, որ ժողովրդավարական բարեփոխումները Թուրիային` եվրամիություն տանող միակ ճանապարհն են:

Ակնհայտ է, որ այս բարեփոխումներով Թուրքիայի կառավարությունը փորձում է մեղմել, Եվրամիության առաջատար որոշ պետությունների` այդ երկրի նկատմամբ ունեցած կոշտ դիրքորոշումը:

Սակայն Ֆրանսիայի և Գերմանիայի տեսակետը մինչ օրս չի փոխվել, և վերջիններս դեմ են Թուրքիայի ներկայությանը կառույցում: Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին կրկին հասկացրել են, որ Անկարան պետք է մոռանա կառույցում լիիրավ անդամակցության մասին: Այս հարցում Թուրքիայի համար լուրջ խոչընդոտներ է ստեղծում նաև Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը:

Այլ կերպ ասած` վերոնշյալ բարեփոխումներով Էրդողանի կառավարությունը ցանկանում է գոհացնել Եվրամիությանը:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն