Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պետական այցով Հունգարիայի Հանրապետությունում է
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այսօր Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Այնուհետեւ, տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր, որից հետո Հայաստանի եւ Հունգարիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Բուդապեշտից Նախագահ Սարգսյանը կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադª մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով£ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի այս մարզում կմասնակցի հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը£ Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա նոյեմբերի 11-ին:












