Գլխավոր » Լրահոս

Դավիթ Հակոբյանը գալիս է իբրև «գաղափարական հեղափոխության ֆլագման»

Նոյեմբեր 9, 2009թ. 14:04

EdvardՔաղաքական դաշտում վերաձևումների ու փոփոխությունների խիստ պահանջ է նկատվում, ճահճացած  այս դաշտը, ըստ մարքսիստ Դավիթ Հակոբյանի,  «չորացնելու» համար  հարկավոր է առաջին հերթին «ճեղքել» քաղաքական  միատարրությունը:

Ահա թե ինչու է հանրապետության գլխավոր մարքսիստը որոշել հունվարի 10-ին մասնակից դառնալ թիվ 10 ընտրատարածքի թափուր մնացած մանդատի համար մղվող ընտրապայքարին:

Չնայած պարոն Հակոբյանը վերջնականապես որոշել է մինչ իր 60-ամյակը լրանալը չպատասխանել լրագրողներիս հարցերին` կապված իր  նախընտրական տրամադրությունների ու նպատակների հետ, այնուամենայնիվ, չմերժեց պատասխանել  ArmAr.am-ի հարցերին: Դ. Հակոբյանը նախ  ասաց, թե  քաղաքական ընտրապայքարի մեջ է մտնում իբրև «գաղափարական սերնդափոխության ֆլագման» և ընտրվելու դեպքում ԱԺ-ում կլինի  «արմատական ընդդիմության միակ ներկայացուցիչը»: Մեր մյուս հարցին,  թե ու՞մ է մանդատի համար պայքարողների շարքում համարում  իր արժանի մրցակիցը, պատասխանեց. «Գաղափարապես ոչ ոք ինձ հետ մրցել չի կարող, մյուս բոլորը ռևանշիստներ են, որոնք նախկինում էլ բազմիցս մասնակցել են ընտրությունների,  եկել ու անցել են: Նույն կերպ կանցնեն նաև այսօր»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն