Գլխավոր » Լրահոս

«Շան հետ ընկերացիր, փայտը ձեռքիցդ վայր մի դիր»

Նոյեմբեր 9, 2009թ. 17:04

Ադրբեջանցիների 81 %-ի մեջ արմատացած է արհամարհանքի զգացում հայերի նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում այս հետևության է հանգել «Ռեգեոն» հետազոտական գործակալությունը: Իսկ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի համոզմամբ`  ադրբեջանցիների մոտ առկա այդ արհամարհանքն ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի հետևանքն է:

Armar.am-ի հետ զրույցում պարոն Ջամալյանը  զուգահեռներ տարավ ֆաշիստական Գերմանիայի և այսօրվա Ադրբեջանի միջև:

Այլ ազգերի նկատմամբ ատելության սերմանման քաղաքականություն էր որդեգրել   նաև ֆաշիստական Գերմանիան. դրա վառ վկայությունը կիրառվող միջոցների դաժանությունն էր ու անմարդկային վերաբերմունքն իր նմանի հանդեպ: «Գեբելսյան քաղաքականությունը տվեց իր արդյունքները, ֆաշիզմն աննախադեպ դաժանություն դրսևորեց ոչ արիական ցեղերի նկատմամբ»:  Այժմ էլ մեր ժամանակակից «ֆաշիստներն»  են քայլում նույն այդ ճանապարհով:

Պատմական իրողությունների կրկնությունից խուսափելու նպատակով Դավիթ Ջամալյանն առաջարկում է ԶԼՄ-ների միջոցով մշտապես արթուն պահել հայ ժողովրդի մտքի զգոնությունը. «Եթե մենք ընկալենք, որ մեր դիմացինը թշնամի է, միշտ զգոն կլինենք և ժամանակին կպատասխանենք նրա բոլոր հարձակումներին: Եթե անգամ հարաբերություններ էլ հաստատենք  նրանց հետ, չպիտի մոռանանք նրանց ով լինելը»:

«Շան հետ ընկերացիր, փայտը ձեռքիցդ վայր մի դիր», մեր պապերի այս պատգամը մեզ համար, փաստորեն, օրահարց է դառնում:

Արտաքին ագրեսիան ոչ պակաս վտանգավոր է նույն  ագրեսիան տարածողների համար: Հոգեբանի մեկնաբանությամբ դա կարող է շուռ գալ հենց իրենց` ադրբեջանցիների դեմ. «Իրենց մեջ ձևավորված այդ ատելության պատճառով հասունանում է  Հայաստանի դեմ  պատերազմի վերսկսման գաղափարը: Հասարակությանը հետևողականորեն նախապատրաստում են դրան, բայց հավանական պատերազմում, որտեղ բացառված չէ Ադրբեջանի պարտությունը, նույն այդ ագրեսիան կպայթի` քավության նոխազ դարձնելով հենց Ալիևին»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն