Գլխավոր » Լրահոս

Գինու տոն` Արենիում

Նոյեմբեր 9, 2009թ. 19:40

ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում այսօր նշվում էր  Գինու տոնը: Գինու փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի է ունեցել գյուղի կենտրոնական հրապարակում, և դա էր պատճառը, որ Արենիի կենտրոնական փողոցներում դեռ առավոտից դադարել էր երթևեկությունը:

Այս միջոցառումն անցկացվում է 4-րդ անգամ: Նպատակը Արենի գյուղը, խաղողը եւ գինին հանրությանը ճանաչելի դարձնելն է: Սա նաև լավ հնարավորություն է, որ գյուղացիները հնարավորություն ունենան ներկայացնել իրենց բերքն ու բարիքը և միաժամանակ կարողանան վաճառել:

Գյուղի բնակիչներին տոնի առթիվ շնորհավորելու էին եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Հայաստանում գտնվող Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն