Գլխավոր » Լրահոս

Հայ համայնքը դատի է տվել ռուսական լրատվամիջոցին

Օգոստոս 22, 2009թ. 15:10

Մերձմոսկովյան Կլին քաղաքի հայերի դիմումի համաձայն` Կլինի քաղաքային դատախազությունը քրեական գործ է հարուցել տեղական Согласие и Правда շաբաթաթերթի դեմ ծայրահեղական ուղղվածության հոդվածների տպագրության համար, որոնք ատելություն ու թշնամանք են սերմանում:
Հետաքննությունը պարզել է, որ 2008թ. նոյեմբերի 6-ից դեկտոմբերի 11-ը տեղական բնակչության շրջանում տարածած «Согласие и Правда» թերթի «Վտանգավոր հարևանություն», «Մեզ սպանում», են «Անօրենները Կլինում», «Ով է հերոսին վաճառում» հոդվածներում նվաստացվում է անձի ազգային պատկանելությունը, քարկոծվում կրոնը:
Կլին քաղաքի դատախազության հետաքննչական բաժինը 2009թ. օգոստոսի 21-ին քր.գործ է հարուցել ՌԴ ՔՕ 282 հոդվածի 1-ին մասով, այն է` մարդկային արժանիքի նվաստացում:
Քաղաքային դատախազը «Согласие и Правда» թերթի վերոհիշյալ համարները ծայրահեղ ճանաչելու և բռնագրավելու մասին դիմում է հղել դաշնային դատարան: Այս մասին հաղորդում է analitika.at.ua կայքը:

Հրապարակումներում հստակ երևում է ադրբեջանական ձեռագիրը, որն այս անգամ էլ ռուսական պարբերականների միջոցով է փորձում «վրեժ լուծել» հայերից և հակահայկական քարոզչություն իրականացնել:
Կարծում ենք` Մոսկվայի դատախազությունը այնքան աչալուրջ կգտնվի, որ ոչ միայն կբռնագրավեն թերթի հիշյալ համարները, այլև հարուցված գործի արդյունքում` առհասարակ կկասեցվի նման լրատվամիջոցի գործունեությունը:
armarlur.com


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`