Գլխավոր » Իրան, Լրահոս

Իրանական ուրանը հարստացվելու է Թուրքիայում

Նոյեմբեր 10, 2009թ. 11:15

flagԻնչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու արտաքին գործերի նախարար Մանուչեհիր Մոթթակին Ստամբուլ կատարած այցի ընթացքում քննարկել են իրանական ուրանը Թուրքիայում հարստացնելու հնարավորության մասին: Դիվանագիտական աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Իրանի ղեկավարությունը համաձայնվել է համագործակցել Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Էլ-Բարադեին խորհուրդ է տվել պաշտոնական Թեհրանին հարստացնել ուրանը այլ երկրներում:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկել են Իրանին` միջուկային վառելանյութ տրամադրել Թեհրանի հետազոտական ռեակտորի համար: «Հուսով ենք, որ Իրանը ճիշտ ընտրություն կկատարի»,-ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Իէն Քելլին: Սակայն Իրանի իշխանությունները դեռևս անպատասխան են թողել ԱՄՆ-ի առաջարկը: Փոխարենը, պաշտոնական Թեհրանը շարունակում է նոր ճանապարհներ որոնել ուրանի հարստացման համար:

ArmAr.am



Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն