«Աֆղանստանում անցկացվել են արդար և թափանկիկ ընտրություններ»,- հայտարարել է ՄԱԿ-ը
Նոյեմբեր 10, 2009թ. 11:35
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, համաձայն որի Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունները որակվել են որպես ազատ, արդար և վստահության արժանի` չնայած առաջին փուլում գրանցված բազմաթիվ խախտումներին: Նախագահի պաշտոնում վերընտրվել է նախկին նախագահ Համիդ Քարզայը:
Հիշեցնենք, որ օգստոսի վերջին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, որի անցկացմանը օժանդակում էր ՄԱԿ-ը, հայտնաբերվեցին բազմաթիվ խախտումներ, որոշվեց` որոշ տեղամասերում ձայների վերահաշվարկ անցկացնել: Արդյունքում` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն առաջացավ:
Այստեղ արդեն Քարզայը միակ թեկնածուն էր, քանի որ ընտրություններից մի քանի օր առաջ նրա մրցակիցը` երկրի նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան, հանել էր իր թեկնածությունը:
ArmAr.am












