Հիլարի Քլինթոն. «Մենք ռուսաստանցիների հետ ուզում ենք աշխատել բոլոր ոլորտներում»
Նոյեմբեր 10, 2009թ. 11:39
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլին, իր գոհունակությունն է հայտնել ռուս-ամերիկյան հարաբերությունների կապակցությամբ, ընդգծելով «Մենք ռուսաստանցիների հետ ուզում ենք աշխատել բոլոր ոլորտներում` նեղացնելով տարաձայնությունների շրջանակները»:
«Մենք միասին աշխատում ենք բոլոր հարցերի շուրջ սկսած Հյուսիսային Կորեայից վերջացրած Հայաստանով եւ Թուրքիայով», – հավելել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը












