Պարգևատրվել են` նախագահի հրամանագրով
Նոյեմբեր 10, 2009թ. 11:57
Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 7-ի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել`
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Ռաֆիկի ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության համակարգող Էմին Էդիկի Երիցյանը, Արարատի մարզի Խաչփառ գյուղի համայնքի ղեկավար Ղազար Սումբատի Մարտիրոսյանը, Լոռու մարզի Արևաշող գյուղի համայնքի ղեկավար Վարուժան Աղվանի Խաչատրյանը, Շիրակի մարզի Հառիճ գյուղի համայնքի ղեկավար Ռոլանդ Նորիկի Նազարեթյանը, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի համայնքի ղեկավար Նաիրի Այվազի Սարգսյանը:
ArmAr.am












