Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

SOS

Օգոստոս 22, 2009թ. 15:32

15-րդ դարի հայկական եկեղեցին վտանգված է

Թուրքիայում շինարարական աշխատանքների պատրվակով` մինչև օրս շարունակվում են հայկական եկեղեցիների ավերումները: Այս անգամ վտանգված է Դիարբեքիրի Չյունգյուշ (հայկական անվանումը` Չնքուշ) գյուղաքաղաքի 15-րդ դ. հայկական եկեղեցին, որի այգում` Ղուրանին նվիրված հուշարձանի կանգնեցման նպատակով աշխատանքներ են սկսվել:
Դիարբեքիրի հնաբանական թանգարանի աշխատակիցները ահազանգել են և տեղեկացրել, որ այդ շինարարական աշխատանքները ապօրինի են, քանի որ դրա համար պաշտոնական որոշում չի կայացվել: Ըստ նրանց, անտարբերության հետևանքով, ավերման եզրին հայտնված հայկական եկեղեցու բակում ընթացող աշխատանքներն էլ ավելի կվնասեն պատմական հուշարձանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքերը շինարարական աշխատանքների (ճանապարհներ և կամուրջներ) պատրվակով փորձում են ոչնչնացնել հայկական հուշարձանները: Հայտնի է, որ Անիի Սբ  Փրկիչ եկեղեցու կառույցի կեսը քանդել են ճանապարհաշինության պատրվակով: Ստամբուլում ևս նույն պատճառաբանությամբ` ավերվել են մի քանի հայկական գերեզմանոցներ, դպրոցներ և եկեղեցական սեփականություններ:
Չնայած  Թուրքիայում գործում է պատմական հուշարձանների պահպանման ու վերականգնման հատուկ օրենք, բայց տարիներ շարունակ իշխանությունն արգելել է հայկական մշակութային կոթողների վերականգնման աշխատանքները : Սա, իհարկե, հատուկ քաղաքականություն է, որն ուղղված է հայկական կոթողների ոչնչացմանը:
Ոչնչացման վտանգն սպառնում է նաև Չյունգյուշի 15-րդ դ. հայկական եկեղեցուն:

Թուրքիայի տարածքում` հայկական պատմամշակութային կոթողների պահպանության գործով պետք է բարձրաձայնեն ոչ միայն այդ արժեքների իրական տերերը` հայ ժողովուրդը, այլ նաև ողջ առաջադեմ մարդկությունը: Հետևապես, այս տեղեկատվությունը հնչեցնում ենք` որպես SOS: Քանի դեռ հիմնահատակ չեն ավերակվել ու ոչնչացվել հնագույն այս կոթողները, հարկ է կանգնեցնել բարբարոսի ավերիչ ձեռքը:
armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`