Գլխավոր » Լրահոս

Պիտեր Սեմնեբի.«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են այն սահմանին, որից հետո կարող է լինել ճեղքում»

Նոյեմբեր 10, 2009թ. 12:10

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «kommersant.ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է լինել այն առաջին քայլը, որով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա ոչ նորմալ իրավիճակը, երբ տարածաշրջանի երեք  սահմանները՝ հայթուրքականը, հայադրբեջանականը, ռուսվրացականը` փակ են։

«Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են այն սահմանին, որից հետո կարող է լինել ճեղքում։ Իհարկե արձանագրությունների վավերացման գործընթացը բարդ է լինելու։ Սակայն դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի շահերից։ Համոզված եմ, որ հեռանկարում դա բխում է նաև Ադրբեջանի շահերից, քանի որ նա ևս շահագրգռված է տարածաշրջանում սահմանների բացման գործում։ Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ հարավային Կովկասի երկրները խոցելի են։ Դա կարելի է վերացնել՝ լուծելով առկա հարցերը։ Համոզված եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ են այդպես մտածում։ Ղարաբաղի հարցում ներկայիս ստատուսքվոն չի բխում Հայաստանի շահերից, այն չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է Պիտեր Սեմնեբին։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն