Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՀՀ-ում փողի ավելցուկ կա՞

Նոյեմբեր 10, 2009թ. 14:19

Bagrat AsatryanՀԱԿ-ի անդամները, վերլուծելով տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի աննախադեպ անկման ցուցանիշները, դրանք համարում ենռեկորդային` համաշխարհային 1.5-2% անկման պայմաններում: ՀԱԿ-ի տնտեսագետների հանձնաժողովի անդամ Բագրատ Ասատրյանը լրագրողներին ներկայացրեց ներկայիս իրավիճակի 3 հիմնական գործոնները:

«Առաջինը արտաքին գործոնն է, որը հենված է տրանսվերտների և ներքին ապրանքի արտահանման միջազգային պահանջի ծավալի նվազման վրա: Եթե ,օրինակ,   արտահանվող ապրանքներից վերցնենք պղինձը, ապա կտեսնենք, որ վերջինիս գինը միջազգային շուկայում չի իջել, այլ բավական բարձր է և զիջում է միայն անցած տարվա հունիսի ցուցանիշին: Այս պայմաններում տնտեսական անկումը պղնձի գնի անկմամբ պայմանավորելը խելամիտ չէ: Բացի այդ` նման պայմաններում դրսից փողեր բերելն անիմաստ է, քանի որ իրականում ՀՀ-ում փողի ավելցուկ կա, իսկ Ռուսաստանից բերած գումարն այդպես էլ չի ծախսվել:

Երկրորդ պատճառը ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության իրականացումն է: Այսօր բերված փողերի չօգտագործումը հենց սխալ քաղաքականության հետևանք է: Երրորդ պատճառն այն է, որ շուկայական կանոնները չեն պահպանվում: Գոյություն ունեն տնտեսական որոշակի կանոններ, որոնք կամ պետք է գործեն, կամ` ոչ: Երբ հայտարարում են օլիգարխապոլիայի մասին, ապա պետք  է արագ վերացվեն դրա պատճառները, սակայն, ինչպես տեսանք, նման բան չեղավ և ոչ մի բիզնեսմեն չհեռացվեց կառավարությունից:

Այսօր հասել ենք մի կետի, որտեղ անհրաժեշտ են կտրուկ տեղաշարժեր: ՀՀ-ում առկա տնտեսական անկման շատ քիչ տոկոսն է պայմանավորված արտաքին գործոններով, դրանց 90 և ավելի տոկոսը ներքին պատճառներ ունեն, որոնք տարիների ընթացքում վարված սխալ տնտեսական քաղաքականության հետևանք են»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Վերջինս կարծում է, որ եթե փոքր -ինչ դրական տեղաշարժեր լինեն այս տարվա երրորդ եռամսյակում, ապա 2010 թվին հնարավոր կլինի համեմատաբար լավ արդյունքներ ակնկալել:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն