ՀՀ արտաքին պետական պարտքը 1,5 մլրդ-ից կհասնի 3,5 մլրդ դրամի
Չնայած տնտեսական ճգնաժամին՝ 2009թ. բյուջով նախատեսված որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու: Այս մասին այսօր ասել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքերով՝ ծրագրերի իրականացման համար մեծ քանակությամբ վարկային միջոցներ են ներգրավվել։
–Եթե 2008թ. վերջին մենք ունեինք 1,5 մլրդ արտաքին պետական պարտք, ապա ակնկալվում է, որ 2009թ. վերջին կունենանք 3 մլրդ պետական պարտք, իսկ հաջորդ տարվա վերջին՝ 3,5 մլրդ։ Սակայն պետք է ասեմ, որ շատ երկրներ են տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար այս ճանապարհն ընտրել։ Նշեմ, որ այդ վարկային միջոցների գումարների ներգրավման պարագայում էլ ծրագրերի կրճատում արձանագրվեց, բայց կապիտալ ներդրումների առումով ընթացիկ ծախսերը չեն կրճատվել,-ասել է նա։
Գագիկ Մինասյանը խորհուրդ է տվել` չվախենալ արտաքին պարտքից, քանի որ, ըստ Մինասյանի, Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ու Կենտրոնական բանկը, որպես հիմնական վարկատու կազմակերպություններ, սկսել են վերակառուցել պարտքերը. «Իսկ դա թույլ կտա ավելի մեղմել վարկերի բեռը»։
ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ 2010թ. պետական բյուջեի նախագիծը դեռ փոփոխվելու է, «քանի որ նրանում վերջին շտկումները կատարվել են հուլիս-օգոստոսին, իսկ այս ամիսների ընթացքը հնարավորություն է տալիս ավելի հստակ կանխատեսումներ անել և ավելի հստակեցնել բյուջեն». եզրափակել է Գագիկ Մինասյանը։
ArmAr.am












