Գլխավոր » Լրահոս

Արա Նռանյան. «ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը»

Նոյեմբեր 10, 2009թ. 14:50

Օրերս ՀՅԴ-ն կազմակերպել էր մարզային այցելություններ, ստուգելու նպատակով, թե Հայաստանի բնակչությունն ինչ կերպ է ընկալում   հայ-թուրքական ներկայիս  հարաբերությունները:  Պատկերը բավական անհանգստացնող է եղել:

Մարզային այցելությունների ընթացքում պարզեցինք, որ Հայաստանի բնակչության կեսից ավելին տեղյակ չէ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող գործընթացներից: Նրանք շատ սուղ տեղեկատվություն են ստանում, ի տարբերություն մայրաքաղաքի բնակչության»,- այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:

ՀՅԴ-ի մարզային այցի նպատակը եղել է ոչ միայն ուսումնասիրություն կատարելը, այլև տեղի բնակչությանն ակտիվացնելը:

Արա Նռանյանի խոսքով` Հայաստանն իր  բոլոր լծակները, գործիքները տվել է Թուրքիային, ինչի արդյունքում հայտնվել է խաղից դուրս վիճակում: «Եթե այդպես շարունակվի, չեմ բացառում, որ քաղաքական մեծամասնությունը կհասկանա, որ սա խփելու է նաեւ իրենց»: Նռանյանը նաև ասել է, թե քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, որոնք ևս դեմ են հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացին, սակայն չեն կարող այդ մասին  բարձրաձայնել, հետևապես, նախընտրում են առհասարակ լռելը:

«Այսօր ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր դեմ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, սակայն հարցն այն է, թե որքանո՞վ իրենք վճռական կլինեն, պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել այդ քաջությունը, պատրաստակամությունը, որ գոնե այս հարցում իրենց հստակ կարծիքն արտահայտեն: Եթե այդպես լինի, ապա վավերացման ժամանակ կունենանք բոլորովին այլ խորհրդարան»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն