Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ջոն ՄըքՔեյն. «Հայոց Ցեղասպանության պնդումները հիմնավորված են փաստերով»

Նոյեմբեր 10, 2009թ. 15:59

Джон Маккеин«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, ԱՄՆ նախագահի անցած ընտրությունների հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ ինքը հավատում է Հայոց Ցեղասպանության իրողությանը։

Հիշեցնենք, որ նա ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հայոց Ցեղասպանության պնդումները հիմնավորված են հստակ փաստերով։ «Ես հավատում եմ, որ հայերի դեմ ցեղասպանություն է կատարվել եւ կարծում եմ, որ դրա հետ կապված բավականին շատ փաստեր կան։ Նախկինում տեղի ունեցած իրադարձությունները հայ եւ թուրք ժողովուրդները եւ պետությունները չեն կարող մոռանալ»:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն