Ադրբեջանցիները դարձյալ վայրահաչել են «գրավյալ տարածքներից»
Ստամբուլում տեղի է ունեցել «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության Տնտեսական եւ առեւտրական համագործակցության մշտական հանձնաժողովի (ISEDAK) 25-րդ նստաշրջանը։
Տնտեսական համաժողովը, սակայն, ունեցավ քաղաքական շեշտադրումներ: Եվ մասնակցող երկրների ներկայացուցիչները զերծ չմնացին քաղաքական հայտարարություններից։
Նկատենք, որ համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Թուրքիայի եւ ISEDAK-ի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Մասնակցել են 11 երկրների նախագահներ, 3 փոխնախագահ, 6 վարչապետ, 3 փոխվարչապետ, 18 նախարար, եւ դիտորդի կարգավիճակով մասնակցող 3 երկրներից մեկի ներկայացուցիչն էլ եղել է Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը։
Ամենաբազմամարդ ներկայացուցչական կազմով ներկայացել է Իրանը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անդրադարձել է նաեւ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող հարձակումներին։ Ասադը նշել է, որ անհրաժեշտ է Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
Իրանի նախագահ Ամադինեջադը կրկին քննադատել է Արեւմուտքին։
Ինչպես միշտ, հերթական ամբիոնը գրկած, Ադրբեջանի ներկայացուցիչը սկսել է վայրահաչել «գրավյալ» տարածքներից ու «ադրբեջանցի փախստական» կոչվածներից, որպիսիք, ի դեպ, գոյություն չունեն:
Համաժողովի վերջում ընդունվել է համաձայնագիր, որը կրել է «Ստամբուլի հռչակագիր» անունը:
ArmAr.am












