Հիլարի Քլինթոնի գործերն այնքան էլ լավ չեն
Ինչպես հաղորդում է «Эхо Москвы»-ն Վաշինգթոնից` Իսրայելի ԱԳՆ-ին հասցեագրված հեռագրում հաղորդվում է, որ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը` Հիլարի Քլինթոնը, պատրաստվում է հրաժարական տալ: «Նա կարող է նշանակվել Նյու-Յորքի նահանգներից մեկի ղեկավար պաշտոնում»:
Քլինթոնի որոշման մասին հայտնի է դարձել պետքարտուղարի և նրա գործընկերների հետ զրույցի ընթացքում, ովքեր պատմել են, որ պետքարտուղարը դժգոհ է իր աշխատանքի արդյունքներից:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը վերջերս է վերադարձել Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայությունից: Կարծիքներ են հայտնվում, թե պետքարտուղարի համար այդ շրջագայությունն ամենևին հաջողված չի եղել: Դա բացատրվում է նաև նրանով, որ վերադառնալով` Հիլարին որևէ մեկնաբանություն չի տվել այցի կապակցությամբ:
Փորձագետները կարծում են, որ Իսրայելն ու Պաղեստինն իրենց դժգոհությունն են հայտնել ԱՄՆ-ի ջանքերից, հայտարարվում է, թե Վաշինգթոնն այդպես էլ չկարողացավ Թել-Ավիվին համոզել հրաժարվել Գազայում բնակության վայրեր կառուցելուց, ինչպես նաև չկարողացավ օգնել գերիների վերաբերյալ հարցերում:
ArmAr.am












