Ադրբեջանցի որդեսպան հայրը խոստովանում է
«1news.az» էլեկտրոնային թերթի փոխանցմամբ, ադրբեջանցի Վագիֆ Մահմուդովը կդատապարտվի` սեփական դստեր` 1981 թ. ծնված Դիլգուշա Մահմուդովայի սպանության համար:
2005 թվականին, իր հոր տանը, Մահմուդովը կապել է դստեր ձեռքերն ու ոտքերը , ինչից հետո խեղդամահ է արել նրան: Սպանությունից հետո հայրը աղջկա մարմինը նետել է զուգարանը, որտեղ էլ հետագայում հայտնաբերվել են նրա մարմնի մնացորդները:
Հետաքննության ժամանակ որդեսպան հայրը խոստովանել է, որ նման ոճիրն իրագործել է աղջկա անվայել վարքի պատճառով: «Հոր» խոսքերի համաձայն, աղջիկը, նշանված լինելով մի երիտասարդի հետ, քաղաքացիական ամուսնության մեջ է եղել մեկ այլ տղամարդու հետ, որից հետո մեկնել է Նախիջևան` եղբոր մոտ:
Աղջկա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին լուրերը հունից հանել են վիրավորված «հորը»:
«Հայրը» դստեր սառնասիրտ սպանության հանգամանքը շուրջ 4 տարի գաղտնի է պահել բոլորից` առանց խղճի խայթ զգալու:
ArmAr.am












