Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Բալաշը քննարկեցին հայ-հունգարական հարաբերությունները

Նոյեմբեր 10, 2009թ. 16:25

Հունգարիա պետական այցով ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 9-ին հանդիպում ունեցավ իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ։

Նախարարներ Նալբանդյանն ու Բալաշը, բարձր գնահատելով հայ-հունգարական հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվացումը, նշեցին, որ ՀՀ նախագահի պետական այցելությունը Հունգարիա նշանավորում է այն կարևորությունը, որ երկու երկրները տալիս են երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը։

Հայաստանի և Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության մի շարք ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ, քննարկեցին ԵՄ-ում ընթացող գործընթացները և Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն