Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ-ում կանխել են «Եհովայի վկաների» գրանցումը

Նոյեմբեր 11, 2009թ. 10:30

EgovyՎերջերս «Եհովայի վկաներ» կոչվող  աղանդավորական կազմակերպությունը դիմել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պետական ռեգիստրին` պետական գրանցում ստանալու նպատակով: Սակայն մերժում էր ստացել` կարգավորող մարմնի բացասական եզրակացության հիմքով:

Մեր տեղեկություններով, աղանդավորները, մերժում ստանալուն պես, դիմել են   դատարան:

Աղանդավորական այդ կառույցի քայքայիչ գործունեության դեմ ոտքի են կանգնել հանրապետության երիտասարդական բոլոր կազմակերպությունները: Նկատենք, որ այս քայքայիչ աղանդի դեմ պայքարում  առավել ակտիվություն են դրսևորում  հատկապես արցախցի երիտասարդները:

Դատարանում  հայցադիմումի վիճարկման պահին  մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվել է բողոքի երթ` ընդդեմ «Եհովայի վկաներ»  աղանդավորական կազմակերպության:  Երթի մասնակիցները  Սուրբ Հակոբ եկեղեցուց շարժվել են մինչև դատարանի շենք:

Ասենք, որ դատարանը միանշանակորեն մերժեց «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության ներկայացրած  հայցադիմումը:

Փաստորեն, դրսից ներմուծված աղանդավորական կառույցները փորձում են ակտիվանալ նաև Արցախ աշխարհում: Սակայն վստահ ենք, որ նրանք կարժանանան  արցախցու համառ դիմադրությանը: Բոլոր փորձություններից հաղթանակով դուրս եկած արցախահայը, նրա ազգանվեր հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի գլխավորությամբ, կկարողանա ժամանակին հակահարված տալ քայքայիչ աղանդներին` կանխելով նրանց  վտանգավոր մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն