Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս

Թուրքիան անցնում է գործի. կադրային փոփոխություններ ադրբեջանական բանակում

Նոյեմբեր 11, 2009թ. 11:06

Azeri banakԵրեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել է այդ երկրի գլխավոր զինկոմ, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովը: Վերջինս զորացրվել է իրական զինվորական ծառայությունից` վերածվելով պահեստային սպայի:

Իսկ բոլորովին վերջերս Նախիջևանի ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը նշանակվել է նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար: Ադրբեջանական «Ազադլիգ թերթը», հիմնվելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտահայտության վրա, իբր` պաշտպանության նախարարության համակարգում կադրային բարեփոխումները կատարվում են նախարարության գործունեությունն էլ ավելի բարելավելու նպատակով, պնդում է, որ Քյարամ Մուստաֆաևը շուտով կփոխարինի Սաֆար Աբիևին պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 2-4-ին Ադրբեջանում էր գտնվում ցամաքային զինված ուժերի գլխավոր հրամանատար Ըշիկ Կոշաների ղեկավարած Թուրքիայի ռազմական պատվիրակությունը: Թուրք բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանում որոշում է կայացվում ստեղծել ցամաքային զորքերի միասնական շտաբ, որն այսուհետև ղեկավարելու է Քյարամ Մուստաֆաևը:

Նշենք, որ Քյարամ Մուստաֆաևը բավական երկար ժամանակ ծառայում է Նախիջևանում: Նա  Հեյդար Ալիևի մտերիմներից մեկն էր և դեռևս նրա իշխանության տարիներից մեծ լիազորություններ ունենալով Նախիջևանում` տիրապետում էր  իշխանական լծակների:

Ըստ որոշ տեղեկությունների, գեներալի հարաբերություններն Իլհամ Ալիևի հետ հեռու են մտերիմ կոչվելուց: Սակայն, ի շնորհիվ Թուրքիայի օժանդակության, Մուստաֆաևը շարունակում է, փաստորեն, իշխել Նախիջևանում:


Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն