Գլխավոր » Լրահոս

Ինչո՞ւ է ձգձգվում «Կրոնի մասին» օրենքի ընդունումը

Նոյեմբեր 11, 2009թ. 11:20

Այն, որ Հայաստանն այսօր հեղեղված է բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններով, դա փաստ է։ Ամեն մեկն իր մեթոդներով փորձում է  հնարավորինս շատ  «մոլորյալների» իր ցանցը գցել: Կրոնական մոլեռանդների անօրինական գործողություններին Հայաստանում հնարավոր չէ ոչինչ հակադարձել, քանի որ չունենք հստակ օրենք: Ներկայումս գործող օրենքը դեռ մի բան էլ կանաչ լույս է վառում նրանց ճանապարհին:

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով, այդ անչափ կարևոր խնդրի կարգավորման միակ մեխանիզմը «Կրոնի մասին» օրենքի ընդունումն է, որի օրինագիծը վաղուց ներկայացված է ՀՀ խորհրդարան, սակայն, չգիտես ինչու, օրենքի ընդունումը ձգձգվում է: Չենք կարող չասել, որ այդ խնդրով  խիստ մտահոգված էր  հանրապետական Արմեն  Աշոտյանը` դեռ պատգամավոր եղած շրջանում, երբ ղեկավարում էր ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովը: Սակայն նրա` Կրթության և գիտության  նախարար նշանակվելուց  հետո, ողջ գործընթացը կարծես սառեցվել է:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված ArmAr.am-ի լրագրողի այն հարցին, թե այլևս իրեն չի՞ մտահոգում «Կրոնի մասին» օրենքի ճակատագիրը, նախարար Աշոտյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ այն նախագիծը, որն իմ գործընկերների հետ ժամանակին մտահղացել եմ, և որը Հայաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերմամբ արդեն ընդունվել է, կհասնի իր տրամաբանական ավարտին։ Բայց դրա համար՝ աշխատել է պետք»։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն