Գլխավոր » Լրահոս

Հայաստանի ու Շվեյցարիայի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր

Նոյեմբեր 11, 2009թ. 10:32

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին կարճատև պաշտոնական այցով Բուդապեշտից ուղևորվել է Շվեյցարիա: Էդվարդ Նալբանդյանն ու Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Շվեյցարիայի միջնորդությանը, Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել միջնորդական ջանքերի համար:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` Շվեյցարիան ստանձնել էր մի առաքելություն, որը պահանջում էր միաժամանակ հաստատակամություն և զսպվածություն, երևակայություն, զգուշություն ու համբերություն, և միջնորդ պետությունը պատվով կատարեց այդ առաքելությունը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և զարգացումներին:

Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»:

Արարողությունից հետո տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Նոյեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երևան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն