Իրանը փորձում է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը` Ադրբեջանի հետ
Նոյեմբեր 11, 2009թ. 13:18
Իրանի կառավարությունը որոշում է ընդունել` Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը միակողմանի չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Իրանի ազգային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջին:
Համաձայն տեղեկատվության, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհիր Մոթթակին դեռևս հոկտեմբերի վերջին կառավարությանն է ներկայացրել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին նախագիծ: Նախքան այդ, համապատասխան առաջարկ էր ուղարկվել Իրանի ԱԳՆ երկրի նախագահի առաջին տեղակալ Մուհամմեդ Ռեզա Ռահիմիի կողմից:
Նշենք, որ ադրբեջանական արտգործնախարարությունը դեռևս չի մեկնաբանել Իրանի կառավարության այդ քայլը:
ArmAr.am












