Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Լևոն Շիրինյան. «Թուրքիան չի’ կարող դառնալ Մինսկի խմբի անդամ»

Նոյեմբեր 11, 2009թ. 18:55

ShirinyanԱդրբեջանական լրատվամիջոցները ամեն կերպ փորձում են իրականացած տեսնել (գոնե տեղեկատվական ոլորտում) իրենց երազանքը` Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը:

Եվ չնայած նրան, որ ադրբեջանական մամուլը հեղեհված է այդ մասին «տեղեկատվությամբ», ընդ որում` մեջբերվում են թուրք պաշտոնյաների խոսքերը, հայկական պաշտոնական աղբյուրները ոչ մի տեղեկատվություն չեն տարածել այդ կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ի թիվս բազում այլ «տեղեկատվական գրոհների», օրերս ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում թուրքական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ «Եթե ԵԱՀԿ-ում սկսվեն Թուրքիայի անդամակցության քննարկումները, ապա Հայաստանը դեմ չի լինի»:

Թուրքիայի` ԵԱՀԿ Մինսկի խմբին անդամակցելու հնարավորության մասին մեր հարցին քաղաքագետ Լևոն Շիրնյանը պատասխանեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է բացառել, որ Թուրքիան մասնակցի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներին, ավելին. «Պետք է աշխատենք թուրքերին ընդհանրապես հեռու պահել կովկասյան խնդիրներից: Նրանց բանակցությունների հրավիրելը հավասար է դավաճանության:

Թշնամուն տուն ենք թողնում, որ խաղա՞ղ ապրենք: Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը:

Իհարկե, թուրքերն ամեն կերպ փորձելու են ներս խցկվել, բայց մենք պետք է թույլ չտանք դա: Եթե հնարավորություն չունենան, ինչպե՞ս կանեն»:

Իսկ մեր պաշտոնական աղբյուրները շարունակում են համառորեն լռել:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն