Գլխավոր » Լրահոս

Գամսախուրդիայի որդին վերադարձել է վրեժ լուծելու

Նոյեմբեր 11, 2009թ. 20:35

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան իշխանությունից զրկվելով 1992-ին, մեկ տարի անց մահացել է Արևմտյան Վրաստանում չբացահայտված պայմաններում: Նրա աճյունը մի քանի տարի առաջ հայտնաբերվել էր Գրոզնիիում:  Եվ ահա վերադառնում է Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան և պարզելու   հոր «արյունալի սպանության» հանգամանքները:

Այդ մասին նա հայտարարել է  Վրաստանի խորհրդարանում: Ասենք, որ  Վրաստանի խորհրդարանն արդեն վերականգնել է Կոնստանտին Գամսախուրդիայի պատգամավորական լիազորությունը, որից նա մի խումբ ընդդիմադիր գործիչների հետ հրաժարվել էր անցյալ տարի գարնանը` չընդունելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Բազմաթիվ հարցեր այս տարիների ընթացքում անպատասխան են մնացել»,- ասում է նախկին նախագահի որդին:

Նա ասել է, թե  հոր մահվան վերաբերյալ մի քանի վարկած ունի եւ դրանց ուսումնասիրությամբ զբաղվել է 2006- 2007 թթ.- ին: ««Օբյեկտիվության համար անհրաժեշտ է  ստեղծել համազգային ժողով, որում ներգրավված կլինեն կարեւոր անձինք, քաղաքական գործիչներ, նրանք ովքեր մասնակից են եղել այն ժամանակվա դեպքերին:

Կոնստանտին Գամսախուրդիան ասում է, որ շատ հարցեր մինչ օրս սխալ են ներկայացվել. մասնավորապես, ըստ նրա, իր հայրը երբեւէ չի ասել, թե Վրաստանը միայն վրացիների համար է.«Ընդհակառակը, նա ասել է` Վրաստանը բոլորի համար է: Ես հետաքրքրվեցի այս հարցով եւ ոչ մի տեղ չգտա թե բանավոր, թե գրավոր նման հայտարարություն : Ես գտա հորս այն հայտարարությունը, որ արել է 1991թ.- ին., ուր գրված էր. «Մի հավատացեք հերյուրանքներին, ես նման հայտարարություն չեմ արել, իմ ընկերներ: Հավատացեք, միայն ինձ: Ես պատրաստ եմ բոլորին տալ Վրաստանի քաղաքացիություն, բոլորին եւ հայերին, եւ ադրբեջանցիներին, եւ աբխազներին, բոլորին»- այն ժամանակ ասել էր Զ. Գամսախուրդիան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն