Գլխավոր » Լրահոս

Փողոցների գերծանրաբեռնվածության պատճառը միջմարզային տրանսպորտը չէ

Նոյեմբեր 12, 2009թ. 09:30

Հաճախ է խոսվում այն մասին, որ առավել նպատակահարմար է միջմարզային տրանսպորտի վերջնականգառները տեղակայել  մայրաքաղաքի ծայրամասային հատվածներում, և ոչ թե՝ կենտրոնում, որպեսզի քաղաքի փողոցների  գերծանրաբեռնվածությունը փոքր-ինչ մեղմանա: ArmAr.am-ի թղթակցի հարցին ի պատասխան`  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասաց. «Մենք հաշվարկներ ենք կատարել, ըստ որոնց՝ Երևանով անցնող փոխադրամիջոցների ընդամենը 7%-ն է միջմարզային։ Չեմ կարծում, որ այդ 7%-ը մեծ ազդեցություն կարող է ունենալ Երևանի երթևեկության վրա»։  Բայց, դրանով հանդերձ, նախարարը նաև նկատեց, որ  ամեն դեպքում, այդ հարցը քննարկվել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովում։ Կան խնդրի կարգավորմանն ուղղված մի շարք առաջարկներ.« Դրանցից մեկն այն է, որ միջմարզային   երթուղայինները, որոնք անցնում են քաղաքի կենտրոնով, հետայսու անցնեն շրջանցիկ ճանապարհներով։ Եթե այդ խնդիրը կարգավորի,թերևս այն փոքր-ինչ կմեղմի մեր քաղաքի գերծանրաբեռնվածությունը»։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն