Գլխավոր » Լրահոս

Վրաստան կժամանեն ԵՄ 27 ներկայացուցիչներ

Նոյեմբեր 12, 2009թ. 10:10

Նոյեմբերի 12-14-ը առաջին անգամ Վրաստան կժամանեն Եվրամիության 27 անդամ-երկրների ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում հյուրերը կհանդիպեն երկրի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի, կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է այց նաև հակամարտության գոտի, ուր նրանք կհանդիպեն  փախստականների հետ: «Կավկազ պրես»-ի փոխանցմամբ, երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանդադզեն հայտարարել է, որ լավ կլիներ, եթե դեսպանները այցելեին նաև բռնազավթված տարածքներ, սակայն «դա դեռևս հնարավոր չէ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն