Նախագահ Օբաման սկսում է իր ասիական շրջագայությունները
Նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 13-ից սկսում է իր շրջագայությունը Ասիայի երկրներ: Նա նախ կայցելի Ճապոնիա, հետո Սինգապուր, որտեղ էլ կմասնակցի «Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին», այնուհետև կմեկնի Չինաստան: Օբաման որոշել է իր մեկշաբաթյա շրջագայության երեք օրերն անցկացնել Չինաստանում, ուր բանակցություններ կվարի Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Շրջագայության ավարտին կայցելի նաև Հարավային Կորեա. Օբանան իր հարավկորեացի պաշտոնակցի հետ կքննարկի Հարավային Կորեայի միջուկային ծրագրերը:
«Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համաժողովի» շրջանակներում` նոյեմբերի 15-ին նա կհանդիպի նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի օգնականի տեղակալն ասել է, թե այդ հանդիպման ժամանակ կքննարկվեն զանգվածային ոչնչացման զինատեսակների չտարածմանը, համաշխարհային տնտեսության վերականգնմանը նվիրված, ինչպես նաև` երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր:
ArmAr.am












