«Ղարաբաղը մոռանալն ադրբեջանցիների օգտին է»
Նոյեմբեր 12, 2009թ. 12:52
Թուրքական «Միլիեթ» թերթի միջազգային բաժնի խմբագիր Կադրի Գյուրսելը իր «Ղարաբաղը մոռանալն ադրբեջանցիների օգտին է» հոդվածում գրում է. «Ադրբեջանը ոչ դիվանագիտական ճանապարհով, ոչ տնտեսական շրջափակմամբ, ոչ պատերազմի միջոցով չի կարող Ղարաբաղը կրկին իր իշխանության տակ վերցնել: Հնարավոր չէ այդ բանը կանխատեսել նաև ապագայում»:
Թուրք լրագրողի կարծիքով, պաշտոնական Բաքուն մշտական ռազմատենչ հայտարարություններով և կոշտ դիրքորոշմամբ երբեք արդյունքի չի հասել ու չի հասնի: Գյուրսելը զուգահեռ է անցկացնում Կիպրոսի նախադեպի հետ. «Ինչպես Թուրքիան է հույներին ու ամբողջ աշխարհին ասում, որ անհնար է վերադառնալ Կիպրոսի նախկին կարգավիճակին (մինչև 1974թ.), այնպես էլ պետք է ասել եղբայր-ադրբեջանցիներին, որ անհնար է Կովկասի վերադարձը մինչև 1992թ. ժամանակաշրջան»:
ArmAr.am












