Գլխավոր » Լրահոս

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում

Նոյեմբեր 12, 2009թ. 14:28

MAR_4156Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։

Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել  տիկին Վիդալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի եւ Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Մեծ նշանակություն տալով ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին` Նախագահ Սարգսյանն ասել է. ՙԽոսքն այստեղ միայն ֆինանսական միջոցների մասին չէ,  շատ ավելի կարեւոր են փորձը, ներգրավվածությունն ու համեմատվելու հնարավորությունը՚:

Կոնսուելո Վիդալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար: Նա ասել է, որ մեկնում է հիանալի հիշողություններով, եւ մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ տարածքների համաչափ զարգացման, հաջորդ տարի նախատեսվող մարդահամարի կազմակերպման հարցերի շուրջ: ՄԱԿ-ի մշտական համակարգողն ուշագրավ է համարել Հայաստանի օրինակը, որ տնտեսության վրա թեեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել, այնուամենայնիվ սոցիալական ծրագրերը լիովին պահպանվել են:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն