Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արթուր Աղաբեկյան. «Իմ`ՀՅԴ-ից հեռանալու մասին լուրերը իրականության հետ ոչ մի առնչություն չունեն»

Նոյեմբեր 12, 2009թ. 16:01

output_fileԱյսօր News.am էլեկտրոնային լրատվական գործակալությունը, «Ժամանակ» օրաթերթին հղում անելով, տարածել է մի տեղեկատվություն, ուր ասվում է, թե իբր  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը մտադիր է դուրս գալ խմբակցությունից, քանի որ նա դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում ՀՅԴ դիրքորոշմանը։ Նույնիսկ նշվում է, թե Աղաբեկյանն ասել է, թե կուսակցությունն այդ խնդրում առավել հիմնարար դիրքորոշում պետք է ունենար։

ArmAr.am-ի  լրագրողը փորձեց պարզել, թե որոնք են սեփական կուսակցությունից Աղաբեկյանի հեռանալու իրական  պատճառները: Սակայն պարզվեց, որ այդ տեղեկատվությունն ամբողջությամբ  չի համապատասխանում իրականությանը: Մեզ հետ հեռախոսազրույցում պրն. Աղաբեկյանն անչափ զարմացավ ու տարակուսեց, թե լրատվամիջոցն ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ`  նման սուտ լուրեր տարածել։ «Դա սուտ տեղեկություն է։ Եթե լուրի հեղինակը մի քիչ ինքնասիրություն ունի, պետք է շատ վատ զգա, որ այդպիսի ստեր է տարածում։  Ես ինչպե՞ս կարող եմ իմ կուսակցությունից հեռանալու որոշում կայացնել, երբ ինձ համարում եմ ամենակարգապահ դաշնակցականը և այդ գաղափարի լավագույն նվիրյալը, Լեռնային Ղարաբաղում ՀՅԴ կուսակցության հիմնադիրներից մեկը։ Ինչպե՞ս կարող եմ ես նման բան հայտարարել, եթե այն շարժիչ ուժը, որն ինձ մղել է պատերազմի, եղել է հենց գաղափարախոսությունը, որի կրողն եմ եղել ես։ Նման սուտ տեղեկություններ տարածողը, կարծում եմ, վաղն իրեն շատ վատ պետք է զգա»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն