Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Երևանյան սկզբունքները` Մադրիդյանի այլընտրանք

Օգոստոս 24, 2009թ. 18:23

Օրերս Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իրենց կուսակցությունը ՀՀ նախագահին նամակ է հղելու` առաջարկելով հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և դրա փոխարեն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կառաջարկի «Երևանյան սկզբունքները»` ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ որպես նոր հայեցակարգային մոտեցում:

ՀԴԿ առաջնորդը հանդես է գալիս նման առաջարկությամբ, քանի որ, ըստ նրա, Մադրիդյան սկզբունքները  ընդունելի չեն կարող լինել հայկական կողմերի համար:
ԱրմԱր-ի հարցին, թե ինչ ասել է «Երևանյան սկզբունքներ», ինչպիսի կետերից են դրանք բաղկացած, և հնարավո՞ր է «Երևանյան սկզբունքներով» հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծման, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք պայմանական ենք անվանել «Երևանյան սկզբունքներ», բայց կարծում ենք` ճիշտ կլինի, որ հենց այդպես էլ կոչվի: Այսինքն, դրանք այն սկզբունքներ են , որոնք հայկական կողմը պետք է ներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որպես Մադրիդյան սկզբունքների այլընտրանք: Մեր գլխավոր նպատակը խաղաղությունն է, և մեր առաջարկները միտված են խաղաղության հաստատմանը: Մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում, այլ օգտագործելու ենք բոլոր տեսակի հակամարտություններին բնորոշ այն քայլերը, որոնք հանգեցնում են խաղաղության և փոխզիջումային տարբերակներին: Մադրիդյան սկզբունքները  դրան չեն համապատասխանում, և միանշանակորեն կարող ենք ասել, որ այդ սկզբունքների հնարավոր կիրառումը կհանգեցնի նոր սրացումների և կոնֆլիկտի նոր թեժացմանը, այլ ոչ թե լուծմանը»:
Թե ինչպիսի կետերից է բաղկացած «Երևանյան սկզբունքները», Ա. Սարգսյանը չնշեց, փոխարենն ասաց, որ առաջիկա մի քանի օրերին դրանք կներկայացվեն ՀՀ նախագահին, որից հետո` ինքն անձամբ հանդես կգա մամուլի ասուլիսով:
armarlur.com


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`