ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիա-Իրան սիրախաղից
Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին 7-ին պաշտոնական այցով պետք է մեկնի Միացյալ Նահանգներ: Կատարվելիք այցին ընդառաջ` Անկարայում անցկացվում են թուրք-ամերիկյան քննարկումներ: Այս պահին Թուրքիայում է գտնվում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով պատասխանատու Ֆիլ Գորդոնը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ֆիլ Գորդոնը նախապատրաստում է Էրդողանի այցը Վաշինգտոն: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քննարկումներ են ընթանում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ավելին, քննարկումների սեղանին հայտնված ամենակարևոր հարցերից է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը և իրանա-թուրքական մերձեցումը:
Արձանագրենք այն փաստը, որ եթե Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում ԱՄՆ-ն շնորհավորել է Անկարային, ապա Թուրքիա-Իրան սկսված սիրախաղից Վաշինգտոնը խիստ դժգոհ է: Ահա թե ինչու Ֆիլ Գորդոնն Անկարայում «նրբանկատորեն» հայտարարել է. «Իրան-Թուրքիա մերձեցման համար ժամանակը ճիշտ չի ընտրվել»:
ArmAr.am












