Թուրքերը` Եվրոպայի ճնշման տակ
Որքանո՞վ են Թուրքիայում ոտնահարվում ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Այս հարցի ճշտման նպատակով Թուրքիա են այցելել Եվրոպայի խորհրդի իրավաբանական հանձնախմբի անդամները:
Եվրոպացի դիտորդներն այցելել են նաև Ստամբուլի Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:
Հյուրերի թվում են եղել Ավստրիայի և Եվրոպայի իրավաբանական հաստատությունից` Քրիստոֆ Կրապենվարթերը, Նորվեգիայի Օսլոյի համալսարանի սահմանադրական իրավագիտության բաժնից` Ֆրեդերիկ Սեժերսթեդը և Իտալիայի Վենետիկյան հաստատությունից` փոխքարտուղար Թոմաս Մարքերթը: Վերջիններս փորձել են պարզել, թե Թուրքիայում ապրող հայերի իրավունքներն ի՞նչ չափով են այդ երկրում ոտնահարվում:
Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունների կողմից Թուրքիայում անցկացվող նման «ստուգումները» սովորական բնույթ են կրում, և ինչպես միշտ, այդ կառույցների ներկայացրած վերջնական եզրակացությունն Անկարայի օգտին չի լինում:
ArmAr.am
Թեգեր` Եվրոպա, Թուրքիա, իրավունք, ոտնահարում, Ստամբուլ












