Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Օրհան Փամուկը սկսում է փոփոխվե՞լ

Նոյեմբեր 13, 2009թ. 12:03

PamukՆոյեմբերի 10-ին Նյու Յորքի Քուինս Քոլեջում սահմանափակ թվով հանդիսատեսի համար կայացած Օրհան Փամուկի նոր գրքի` «Անմեղության թանգարան»-ի ներկայացման և հատընթերցումից հետո գրողին հարց է ուղղել նաև Հայկ Մարտիրոսյանը, ով Հայաստանում հայտնի էր որպես Արմնյուզ հեռուստաընկերության «Քոմենթ» հաղորդման հաղորդավար։

Մարտիրոսյանը նշում է, որ ինքը հետևյալ հարցն է ուղղել գրողին.

«Պարոն Փամուկ. Դուք հանգուցյալ Հրանտ Դինքի հետ թերևս առաջիններից էիք Թուրքիայում, որ քաջություն ունեցաք խոսելու Հայոց Ցեղասպանության մասին և դրանով, ինչ-որ առումով, տրվեց Թուրքիայի  որոշակի ժողովրդավարացման մեկնարկը: Սակայն վերջերս, կարծես թե, մի տեսակ կրավորական դիրք եք ընդունել այդ հարցում։ Համենայնդեպս, կարծիք կա, որ խուսափում եք այլևս Հայոց Ցեղասպանության թեմային անդրադառնալ։ Արդյոք դա արդյունք է Ձեր հանդեպ նախկինում կիրառված քրեական հետապնդմա՞ն, կամ գուցե Ձեր լռությունն այլ հանգամանքներո՞վ է պայմանավորված»։

Օրհան Փամուկը պատասխանել է. «Դա ինձ համար նախևառաջ խոսքի ազատության խնդիր էր, և հետո` դա իմ կյանքի միակ թեման չէ։ Առավել կարևոր խնդիրներ կան։ Բացի այդ` այս թեմաները պետք է քննարկվեն նախևառաջ թուրք ժողովրդի կողմից»։

Լուսանկարը՝ Հայկ Մարտիրոսյանի։


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն