Գլխավոր » Լրահոս

ԳԴՀ-ն հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումներով

Նոյեմբեր 13, 2009թ. 14:14

Այն հարցին, թե Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի միջև վիզային համակարգի վերացումը կարո՞ղ է, արդյոք, նախադեպ հանդիսանալ ՀՀ-ի և ԳԴՀ-ի համար, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտն իր պատասխան խոսքը սկսեց կարճ նախաբանով. «Բազմիցս եմ շեշտել, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի հարաբերությունները` սկսած 1992 թվականից, զարգանում են արդյունավետ: Այդ հարաբերություններում մեծ դերակատարում ունի առևտուրը, և այսօր աշխատում ենք բարենպաստ ներդրումային մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»: Ինչ վերաբերում է  վիզային ընթացակարգի վերացմանը` նկատեց. «Այն հնարավոր է իրականացնել Արևելյան գործընկերության շրջանակներում, սակայն խնդիրը պետք է կարագավորվի շենգելյան երկրների հարաբերությունների դաշտում»: Ապա հիշեցրեց, որ  մինչ այդ  առաջնային խնդիր է  առևտրային կապերի ստեղծումն ու հաստատումը:

Դեսպան Շմիդտը հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձավ շատ հակիրճ, այն էլ` մեջբերելով իր երկրի նախկին ԱԳ նախարար Շթանմայերի խոսքերը. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի զարգացման համար»:

Իսկ հետո Գերմանիայի ներկայիս ԱԳ նախարարի խոսքով  շեշտադրեց. «Գերմանիայի համար շատ կարևոր է  Հայաստանի և, ընդհանրապես, տարածաշրջանի երեք հանրապետությունների հետ  բարիդրացիական հարաբերությունների  հաստատումը»:

Խոսելով տնտեսական խնդիրներից` Հանս Յոհեն Շմիդտը կարևորեց տնտեսության մեջ ազատ մրցակցության զարգացումը, որը պետության զարգացման նախահիմք է համարվում: Այնուհետ հավելեց` ՀՀ-ի տնտեսության զարգացման համար կարևոր է հարևանների հետ բաց սահման ունենալը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն