Գրքերի նվիրատվությունը շարունակական բնույթ է կրում
Նոյեմբեր 13, 2009թ. 14:29
ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ «Բիբլիոբուս» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի 13 գրադարանի կնվիրաբերվի 110-ական միավոր գիրք` մասնագիտական, գեղարվեստական, տեխնիկական, պատմական: Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այս տարի«Բիբլիոբուս» ծրագիրը կավարտվի Տավուշի մարզում, իսկ հաջորդ տարի անպայման շարունակություն կունենա: Նշենք, որ ծրագրի շրջանակներում բաշխվել է արդեն 3 396գիրք:
ArmAr.am












