Գլխավոր » Լրահոս

Խոզագրիպը կհաղթահարվի

Նոյեմբեր 13, 2009թ. 14:42

Խոզագրիպը հաղթահարելի է: Այս եզրակացությանն են հանգել հարավկորեացի գիտնականները: Ինչպես հաղորդում է ռուսական «Ուտռո»  պարբերականը,  դա հնարավոր է աղաթթվով ու օզոնացված գազով հագեցած ջրի շնորհիվ:

Գիտնականները զգուշացնում են. նոր միջոցը կարող է բարձրացնել վիրուսի ակտիվությունը, բայց օզոնացված գազի ավելացման շնորհիվ (10 մգ` 1 լ-ին հարաբերակցությամբ) հնարավոր է կանխել այդ անցանկալի հետևանքը:

Լուծույթը դրական ազդեցություն է թողնում մեծ քանակությամբ իոններով լիցքավորված քլորի շնորհիվ. դրական ազդեցությունը սկսվում է օգտագործումից ուղիղ 5 րոպե անց:

Իր բուժական գործունեությունն ավարտելուց հետո ջուրը բաղադրիչների է բաժանվում և յուրացվում օրգանիզմի կողմից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն