Գլխավոր » Լրահոս

Վերանորոգված Շոշկա վանքում մատուցվեց առաջին պատարագը

Նոյեմբեր 13, 2009թ. 15:37

ShoshkavankՆոյեմբերի 12-ին, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ, մեծ շուքով անցկացվել է Մարտունու շրջանի Մսմնա գյուղից ոչ հեռու գտնվող Շոշկա վանքի օծման արարողությունը: Մարտունու շրջանի Մսմնա գյուղի բարձունքում գտնվող Շոշկա վանք էին այցելել հարյուրավոր արցախցիներ` հանրապետության տարբեր բնակավայրերից:  Այդտեղ էին նաև Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, հյուրեր:

Օծման արարողությունը սկսվել էր առավոտյան ժամը ութից: Վաղ առավոտից սկսվել էր նաեւ հավատացյալների հոսքը դեպի վանք: Հարյուրավոր մոմերի լույսի ներքո էլ Արցախի թեմի առաջնորդ Պարև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ մատուցվել է առաջին պատարագը վերանորոգված Շոշկա վանքում.

Շոշկա վանքը կառուցվել է 1651թ., սակայն, որոշ արձանագրությունների համաձայն, ավելի վաղ պատմություն ունի` ընդհուպ մինչեւ 10-րդ դար: Վանքը, շրջակա բնակավայրերի բնակիչների հավաստմամբ, իսկական  հրաշագործ է:

Վանքի վերանորոգումը կատարվել է մոտակա`  Մսմնա գյուղից սերված գործարարներ Սամվել և Կարեն Բաբայան եղբայրների միջոցներով, իսկ շրջակա տարածքի բարեկարգումը համագյուղացի Տիգրան Խաչատրյանի նյութական օժանդակությամբ է իրականացվել:

Փաստորեն, արցախցուն իր հայրենի հողի հետ կապող և հավատին մերձեցնող ևս մի օղակ ավելացավ, և այսուհետ այս հրաշագործ ու հրաշագեղ վանքի այցելուների շարքերն  ավելի են ստվարանալու:

Օծման արարողության ավարտից հետո կատարվել է մատաղի օրհնության արարողակարգ, նաև` կնունք. Շոշկա վանքում առաջին մկրտություն ստացողը մեկամյա Արսենն էր:

Նորայր Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն