Գլխավոր » Լրահոս

Այս որոշման հետևում կանգնած է Ամերիկայի թուրքական ֆորումը

Օգոստոս 24, 2009թ. 21:44

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից օրերս Օսմանյան Կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հարազատների կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը չեղյալ հայտարարելուն:
Նա ասել է. «Ես կարծում եմ, որ ամերիկյան հայկական կազմակերպությունները աչալուրջ են և նրանք կփորձեն ոչ միայն գործունեություն ծավալել Կալիֆոռնիայում, այլ նաև մայրաքաղաք Վաշինգտոնում»: Թուրքագետի համոզմամբ, ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններն այս որոշումը այսպես չեն թողնի, և քանի որ նրանք մեծ ազդեցություն ունեն, ամեն ինչ կանեն, որ այս «բացասական միտումը բեկանեն և դրա դեմն առնեն»: Սաֆրաստյանը նաև տեղեկացրել է, որ այս գործընթացում մեծ դեր են կատարել թուրքական լոբբիստական կազմակերպությունները, մասնավորապես, Ամերիկայի թուրքական ֆորումը, որը գնալով ավելի մեծ, լայնածավալ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Ըստ նրա, Ամերիկայի թուրքական ֆորում կազմակերպությունը, ունենալով մի քանի տարվա պատմություն, ֆինանսավորվում է ոչ միայն թուրքական տարբեր կազմակերպությունների կողմից, այլև` «ենթադրում եմ, ոչ ուղղակի կերպով` թուրքական կառավարությունից»: Ավելին, նա համոզված է, որ այս հայցի հետևում ևս կանգնած է այս կազմակերպությունը:
Ք.Մ.

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`