ԼՂՀ-ն` անկախության հռչակման 18–ամյակին ընդառաջ
Օգոստոս 25, 2009թ. 10:46
Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա ԼՂՀ անկախության հռչակման 18-րդ տարելիցին նվիրված ֆուտբոլային հանդիպում։ Ինչպես հաղորդում է «Новости-Армения»-ի թղթակիցը, միմյանց հետ ուժերը կչափեն Արցախի Ազատագրող զինվորների միության և Հայաստանի Զինված ուժերի թիմերը։ Ֆուտբոլային խաղից հետո տեղի կունենա վիճակահանություն, որի ժամանակ տասնյակ մրցանակների հետ կխաղարկվի նաև «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա։ Հանդիպման նախաձեռնողը ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան է։
ArmAr.am












