Այդ զարհուրելի Եհովայի վկաները
Ի՞նչն է արգելված «Եհովայի վկաներին»
Հոդվածն ընթերցել եմ Ռուս նշանավոր աղանդագետ Ալեքսանդր Դվորկինի http://iriney.ru/sects/witness/008.htm պաշտոնական կայքէջում: Հոդվածը գրվել է 2000 թվականին, սակայն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, ինչն էլ նկատի ունենալով` այն թարգամանաբար ներկայացնում ենք հայ ընթերցողին: Լիահույս եմ, որ նման հրապարակումների միջոցով ընթերցողն ավելի լավ պատկերացում կունենա, թե իրականում իրենից ի՞նչ է ներկայացնում տոտալիտար այս աղանդը:
Հոդվածը, որ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, դոկտոր Ջերրի Բերգմանի` «Եհովայի վկաները և հոգեկան առողջության խնդիրները» գրքից է:
Գիրքը գրվել է 1992 թվականին, հետևաբար նրանում տեղ գտած ողջ տեղեկատվությունը վերաբերում է հենց այդ ժամանակաշրջանին: Հնարավոր է, որ անցած ութ տարիներին «Եհովայի վկաների» արգելքների համակարգում եղել են աննշան փոփոխություններ:
Հարկ է նաև նշել, որ շատ հաճախ Եհովայի վկաները չեն խոսում ուղղակի արգելքների մասին, այլ այն կոչում են` «թախանձագին խնդրանքներ»: Սակայն դա նույնն նշանակությունն ունի: Կազմակերպության մեջ հազիվ թե կգտնվի մեկը, ով կարող է հանդգնել ու չհետևել «թախանձագին խնդրանքներին»:
Որոշ արգելքներ, կարծեք թե, ակնհայտ են ու բնական` բարոյական մարդու համար: Սակայն խնդիրն առանձին արգելքների մեջ չէ, այլ նրանում, որ առավել ընդունելիները մատուցվում են անտրամաբանական և տոտալիտար արգելքների հետ միասին: Եվ ստացվում է, որ այդ «ամբողջությունից» դուրս չի մնում կյանքի մի ոլորտ, որ չսահմանափակվի այդ արգելքներով:
Եվ ահա, այդ համապարփակ արգելքների միջոցով աղանդը հսկողության տակ է առնում իր անդամների վարքը, հետևաբար` նաև գիտակցությունը:
Աղանդի անդամների կողմից, միմյանց նկատմամբ կիրառվող զրպարտությունները համատարած բնույթ են կրում, իսկ յուրաքանչյուր խախտում ենթակա է պատժի:
Այս լույսի ներքո ամբողջ այս ցանկն արդեն մեկ այլ տեսք է ստանում:
Օրինակ, ամուսնական զույգին հրավիրում են համապատասխան հանձնաժողով, և հաշվետվություն պահանջում, թե ի՞նչ կարող են իրենց թույլ տալ կամ չտալ ամուսնական մերձեցման գիշերը: Ի դեպ, ամուսինները հարցաքննվում են առանձին-առանձին: Հիշյալ «հանձնախումբը» բաղկացած է երեք տղամարդուց: Դե պատկերացրեք, ո՞ր կնոջ համար է հաճելի նրանց հարցերին պատասխանելը: Ահա թե ինչու ենք ասում, որ նույնիսկ ամենաբնական և նորմալ արգելքները վերածվում են անձի վրա ճնշում գործադրելու, նվաստացնելու և բռնության գործիքի:
Դոկտոր Բերգմանը եհովական գրականությունից մեծ աշխատասիրությամբ և քրտնաջանորեն հավաքել է բոլոր արգելքները և հերթականությամբ թվարկել դրանք:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասն է խոսքը, ներկայացնում ենք եհովայական արգելքների ամբողջական ցանկը: Եվ այսպես.
| Արգելք է համարվում | Պատճառը | |
| 1. | Դրոշի, երկրի ղեկավարի և ազգային այլ խորհրդանիշների առջև խոնարհվելը | Գոյություն ունի միայն մեկ հեղինակություն, մնացածը կռապաշտություն է |
| 2. | Կրոնական և գրեթե բոլոր այլ խորհրդանիշները կրելն ու դրանք ունենալը | Կեղծ երկրպագություն |
| 3. | Դրոշակներ թափահարելը կամ մասնակցել որևէ ազգային տոնակատարության ուղղակի կամ որևէ այլ կերպ | Հոգևոր պոռնկություն |
| 4. | Լինել անդամ կրոնական այլ կամ դրանց կապված կազմակերպությունների կամ էլ որևէ կերպ մասնակցել դրանց միջոցառումներին` ներառյալ բարեգործական տոնավաճառների, պաշտամունքի և նույնիսկ հուղարկավորությունների | Հոգևոր պոռնկություն |
| 5. | Ծննդյան օրերը նշելը | Կռապաշտության կամ ինքնաաստվածացման ձև |
| 6. | Խարույկի շուրջ նստելը (Նկատի ունեն արևադարձի տոնը Արևելյան և Հյուսիսային Եվրոպայում ) | Տոնակատարության կրոնական ծագումը |
| 7. | Կենացներ խմել հարսանեկան հանդեսների և այլ տոների ժամանակ | Կեղծ երկրպագություն, կռապաշտություն, |
| 8. | Մասնակցել ընտրություններին | Աշխարհիկ ունայնություն |
| 9. | Աշխատել ռազմաարդյունաբերական համակարգում | Հանցակցություն աշխարհիկ պատերազմներին |
| 10. | Որևէ կերպ մասնակցել արգելված իրերի արտադրությանն ու տարածմանը` կրոնականից մինչև պոռնոգրաֆիկ | Կեղծ երկրպագություն և կռապաշտություն |
| 11. | Տոնել Սուրբ Ծնունդը, Սուրբ Զատիկը, նշել Սրբերի հիշատակության օրերը և նմանօրինակ տոներ | Հեթանոսական սովորույթներ |
| 12. | Արյան փոխներարկում, լինել դոնոր | Սա նշանակում է արյուն ուտել, դրա համար էլ մեղք է |
| 13. | Այլ կրոնների պատկանող գրքեր ընթերցելը | Բանականության ապականում |
| 14. | Զբաղվել օնանիզմով | Ինքնաբավարարում, սեքսի նկատմամբ չափից դուրս հետաքրքրասիրություն |
| 15. | Անձը ստերիլիզացիայի ենթարկել (արգելքը վերջերս վերացվել է) | Բեղմնավորման կանխարգելում |
| 16. | Օրգանների արհեստական փոխպատվաստում ( արգելքը վերջերս վերացվել է) | Մեղք` համաձայն Սուրբ Գրքի |
| 17. | Անդամակցել երիտասարդական միություններին կամ ակումբներին | Ժամանակի անհարկի վատնում |
| 18. | Ունենալ ավելորդ քաշ (հաճախ անտեսվում է) | Մարմնի` Աստծո տաճարի չարաշահում |
| 19. | Մասնակցել մոլախաղերի, ընդհուպ մետաղադրամ նետելն այն բանի համար, թե ով է վճարելու մեկ բաժակ թեյի համար | Սատանայական գործ, անհրաժեշտ է ապրել սեփական արդար քրտինքով |
| 20. | Որևէ մասնակցություն քաղաքականությանը, պաշտոնի համար որևէ ընտրապայքար | Անհրաժեշտ է, որ ներգրավված չլինեն աշխարհային գործերում |
| 21. | Որսալ, ձկնորսել ( խստորեն արգելվում է) | Անհարգալից վերաբերմունք կյանքի նկատմամբ |
| 22. | Ժամանցային ֆիլմեր դիտելը ( խստորեն արգելվում է) | Մեղքի ազդեցություն է, ժամանակի անտեղի վատնում, որը կարելի է ծախսել վկայության համար |
| 23. | Ծիծաղել անպարկեշտ կատակների դեպքում | Անբարոյականություն |
| 24. | Ընտրվել որևէ կազմակերպության անդամ կամ լինել որևէ դասարանի ( խմբի) ավագ | Անհրաժեշտ է, որ ներգրավված չլինեն աշխարհային գործերում |
| 25. | Մասնակցել բարեգործական ակցիաների, լինել անդամ երիտասարդական կամ սկաուտական կառույցների | Աշխարհիկ գործերում անհրաժեշտ է չեզոքություն պահպանել, զերծ մնալ հայրենասիրությունից , խուսափել Եկեղեցիների հետ որևէ կապից |
| 26. | Սգո զգեստներ կրելը | Հեթանոսական սովորույթ |
| 27. | Արդարանալ և չհաշտվել | Տկարություն |
| 28. | Ընտրվել արհմիության անդամ, որևէ կերպ մասնակցել արհմիությունների գործունեությանը, ընդսմին` քվեարկել ու ցույցերին մասնակցել | Անհրաժեշտ է չեզոքություն պահպանել աշխարհիկ գործերում |
| 29. | Ողջունել և կրկնօրինակել երաժշտական, հեռուստա և կինոաստղերին | Կռապաշտություն |
| 30. | Կրկնօրինակել հայտնի անձանց և հետևել ՙմարդկանց ուսմունքներին՚ | Ծառայություն մարդկանց, որ պարունակում է անբարո, ոչ աստվածաշնչյան արժեքներ |
| 31. | Երիտասարդ վկաներին ժամադրվել առանց մեծերի ուղեկցության | Սեռական գայթակղություն |
| 32. | Հարսանեկան արարողության ժամանակ ցորեն, բրինձ (այլ սերմեր) շաղ տալը | Հեթանոսական սովորույթ |
| 33. | Բացահայտորեն, հանրության առջև արտահայտել սիրո և կապվածության զգացմունքներ ( բացի կարճ ողջյունից) | Սեռական գայթակղություն |
| 34. | Նվիրատվություն անել Կարմիր Խաչին կամ այլ բարեգործական կազմակերպություններին, ինչպես քրիստոնեական, այնպես էլ ոչ քրիստոնեական… | Չի կարելի օժանդակել որևէ կրոնական կազմակերպության |
| 35. | Աշխատավայրում մասնակցել երեկույթներին | Չափից դուրս ընդգրկվածություն աշխարհիկ գործերում |
| 36. | Մասնակցել աղոթքների, որը չի ղեկավարվում պաշտոնապես արտոնված և մկրտված արական սեռի Եհովայի վկա | Միայն վկաներն են համարվում ճշմարիտ քրիստոնյաներ |
| 37. | Կողակցի հետ ինտիմ հարաբերությունների ընթացքում արտահայտել հաճույքի նշաններ | Սեռական անբարոյականություն |
| 38. | Օգտագործել ոչ ցենզուրային բառեր կամ օգտվել բառերից, որոնք չեն ստացել Եհովայի վկաների հավանությունը | Անբարոյականություն, Սուրբ Գիրքն արգելում է անվայելուչ զրույցները |
| 39. | Պարել այնպիսի պարեր, որոնք երեցները համարում են զգացական, կամ էլ իր կողակցից բացի պարել որևէ մեկի հետ | Սեռական գայթակղություն |
| 40. | Մասնակցել արտադպրոցական միջոցառումների | Դրա պատճառով քարոզելու ժամանակ չի մնում |
| 41. | Ծխել | Վնաս առողջությանը, անարգանք սեփական անձի նկատմամբ |
| 42. | Օգտագործել թմրանյութեր (բացի բժշկական նպատակներից ) | Անարգանք սեփական մարմնի նկատմամբ |
| 43. | Նշել զինվորական տոները և ռազմական փառքի օրերը | Չի կարելի պատվել մարդկանց, որոնք մասնակցել են պատերազմների |
| 44. | Ընթերցել Դիտարանի հին գրականությունը կամ էլ Եհովայի վկաներին չպատկանող որևէ գիրք | Չի կարելի կապ պահպանել վատ և աշխարհիկ անձանց հետ |
| 45. | Դատարանում լինել երդվյալ ատենակալ | Անհրաժեշտ է չեզոքություն պահպանել աշխարհիկ վեճերում |
| 46. | Ծառայել բանակում կամ կամավորական զորքերում, կամ էլ որևէ այլ կերպ օգնել սեփական պետությանը պատերազմի ժամանակ | Չի կարելի մասնակցել աշխարհիկ պատերազմների |
| 47. | Սովորել ինքնապաշտպանություն և մարտական արվեստներ | Ռազմական ծագում |
| 48. | Վաճառել Ծննդյան, ամանորյա և նմանօրինակ այլ հուշանվերներ | Հեթանոսական սովորույթ |
| 49. | Մասնակցել հավաքներին և աստվածապաշտությանը | Անհնազանդություն Սստծուն |
| 50. | Օգտագործել այնպիսի բառեր կամ արտահայտություններ, ինչպիսիք են հաջողություն, բախտ, Աստված իմ, Տեր իմ և այլն, կամ էլ որևէ մեկին հաջողություն մաղթել և այլն | Կեղծ աստծո հիշատակում, հաջողության աստծուն կամ սատանային |
| 51. | Ստուգվել հոգեբույժի/հոգեթերապևտի մոտ (ներկա պահին միայն խորհուրդ է տրվում ) | Նրանք կարող են համոզել վկային դուրս գալ կազմակերպությունից |
| 52. | Ստանալ բարձրագույն կրթություն (հարկադրաբար չի խրախուսվում) և ունենալ աշխարհիկ կապեր | Դրա փոխարեն անհրաժեշտ է ծառայել Աստծուն: Բացի այդ, ուսուցանվող առարկաներից շատերն արգելված են |
| 53. | Մասնակցել սոցիալական բարեփոխումներին, փոխօգնության միություններին | Վկայության փոխարեն ժամանակի անհարկի վատնում |
| 54. | Կասկածել Դիտարանի ճշմարտացիությանը | Աստվածամարտություն |
| 55. | Շախմատ, շաշկի, թղթախաղ և նմանօրինակ խաղեր խաղալը (չի երաշխավորվում) | Մարտական բնույթ է կրում |
| 56. | Կատարել արտաժամյա աշխատանք | Անհրաժեշտ ժամանակի կորուստ |
| 57. | Այցելել ռոք համերգներ | Մեղքի ազդեցություն, ժամանակի կորուստ |
| 58. | Սիրահետել առանց ամուսնանալու նպատակի | Սիրային կապի նպատակն ամուսնությունն է |
| 59. | Ընկերություն անել հարևանների հետ | Չի կարելի ունենալ աշխարհիկ կապեր |
| 60. | Կանանց` տաբատներ հագնել Եհովայի վկաների բոլոր միջոցառումների ժամանակ | Անհամապատասխան զգեստ, որը կանանց դարձնում է տղամարդկանց նման |
| 61. | Ունենալ փայլուն կամ արտասովոր սանրվածք և հագնել արտասովոր զգեստներ | Սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավել |
| 62. | Քաղաքական և հոգևոր (անցյալի և ներկայի) առաջնորդների նկատմամբ արտահայտվել դրական | Չի կարելի մասնակցել քաղաքական կյանքին |
| 63. | Զբաղվել սպորտով | Ժամանակի ծախս է, որ կարող ես օգտագործել վկայելու համար, բացի այդ մրցակցությունն աբարոյական է: |
Թարգամանիչ`
Հովակիմ վարդապետ Մանուկյան












