«Երևան Ջուր»-ը տեղեկացնում է
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական տարածքի Նորագավիթ, Ներքին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Շիրակի, Շահվերդյան, Արտաշիսյան, Արշակունյաց, Արարատյան փողոցների, Արցախի փ. 4-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նոյեմբերի 16-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 22.00-ը կդադարեցվի Արաբկիր վարչական տարածքի Կոմիտասի 50-65, Ներսիսյան 1, Զարյան, Մամիկոնյանց, Ադոնցի, Շիրվանզադեի, Շահսուվարյան, Տիգրանյան, Վրացական, Գրիբոյեդովի, Մալխասյան փողոցների, Ազատության պողոտայի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում՝ ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ












