Գլխավոր » Լրահոս

Իսկ Սահակաշվիլին մե~ծ-մե~ծ հայտարարություններ էր անում

Նոյեմբեր 14, 2009թ. 13:11

Վրաստանի` 2010 թվականին նախատեսած համավրացական մարդահամարը կհետաձգվի: Վրացական իշխանությունները պատճառաբանում են այն հանգամանքը, որ վերջին մարդահամարն իրենց երկրում անց է կացվել 2002 թվականին,   իսկ հաջորդն, ըստ կարգի, պետք է լինի 10 տարուց ոչ ուշ: Ուստի, հետաձգումն այնքան էլ սարսափելի չէ:

Սակայն, վրացական վիճակագրական ծառայության տվյալներով, հետաձգման պատճառն իրականում համաշխարհային տնտեսական ճգնաժամն է: Վրաստանի վիճվարչության տվյալներով մարդահամարի անցկացման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է մոտ 7 մլն լարի, ինչը համարժեք է 4.2 մլն ԱՄՆ դոլարի:

Ստացվում է, որ Վրաստանն այսօր  տնտեսական առումով  գտնվում է  այնպիսի վատ վիճակում, որ անգամ անկարող է  մարդահամար կազմակեպել:

Իսկ հիշո՞ւմ եք թե ամիսներ առաջ Վրաստանի նախագահ Սհակաշվիլին իր երկրի տնտեսական առաջընթացի մասին ինչպիսի  մեծ-մեծ  հայտարություններ էր հնչեցնում: Իհարկե, այն ուղղված էր ներքին լսարանի լսելիքին: Բայց Միխայիլն այնքան էր  ոգևորվել, որ նույնիսկ իրեն թույլ տվեց նախագահին ոչ վայել հայտարարություն անել, թե` ի տարբերություն Վրաստանի տնտեսական առաջընթացին` «Հայաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է գտնվում»: Սահակաշվիլին փորձեց հարևան երկրի հաշվին հաճոյանալ սեփական ժողովրդին ու ընդդիմությանը, մինչդեռ կտարվեց հակառակը` արժանացավ նույն ընդդիմության սուր քննադատությանը. «Նորմալ նախագահներն իրենց իրավունք չեն կարող վերապահել խոսել այլ երկրի տնտեսության խնդիրների մասին: Ես կարծում եմ Սահակաշվիլու արտահայտությունները ծայրահեղ ոչ կոռեկտ էին և հիմար»,- ասել էր   Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն