Գլխավոր » Լրահոս

Շվեդիան դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը

Նոյեմբեր 14, 2009թ. 13:29

ShvediaԹուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ բանակցությունների հարցում պատասխանատու Էգեմեն Բաղիշը Հունաստանից և Գերմանիայից հետո այցելել է Ստոգհոլմ: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից վեց ամսով Եվրամիությունում նախագահում է Շվեդիան:

Ստոգհոլմում ընթացած բանակցությունների ընթացքում Շվեդիայի կառավարությունը բարձր է գնահատել Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման բանակցությունների գործընթացը և հույս հայտնել, որ Անկարան կարագացնի արձանագրությունների վավերացումը: Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդոտը ասել է, որ արձանագրությունների արագ վավերացումը բխում է Թուրքիայի շահերից: Եվ միաժամանակ, խորհուրդ է տվել լուծում գտնել նաև Կիպրական խնդրում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն