Բաքուն և Անկարան սկսել են բանակցությունները գազի շուրջ
Այս շաբաթ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերսկսվում են բանակցությունները բնական գազի գնի բարձացման շուրջ: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռ. Աբդուլաևը: Նա նաև տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում ադրբեջանական գազը Սև ծովով Ռումինիա և Բուլղարիա տեղափոխելու շուրջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումից հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններում մի շարք խնդիրներ էին ծագել: Հիմնական տարաձայնություններից մեկը այն է, որ Բաքուն փորձում է բարձացնել ադրբեջանական գազի գինը, ինչին Անկարան դեռևս պատրաստ չէ: Թե ինչ համաձայնություն ձեռք կբերվի երկու երկրների միջև պարզ կլինի այս շաբաթվա բանակցություններից հետ: Իսկ այս պահին հայտնի է, որ կողմերի միջև դեռ որևէ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել:
ArmAr.am












